Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հաճախորդներին իրենց համայնքներում ավելի մոտ լինելու նպատակով: Այս անգամ բանկի նոր մասնաճյուղ է բացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: «Արտաշատ»-ն Ամերիաբանկի 29-րդ մասնաճյուղն է եւ առաջինը՝ Արարատի մարզում:
Բացման առթիվ «Արտաշատ» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչեւ 30.06.2026թ․-ը ներառյալ:
Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար`
• Մեկ Visa Platinum կամ MasterCard Platinum վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
• Անվճար հաշվի բացում՝ ծառայությունների փաթեթով
o Ներառում է ՀՀ դրամով եւ արտարժույթով մեկական հաշիվ,
o Classic/Standard վճարային քարտ` առանց 4 տարվա սպասարկման վճարի
• Վերաֆինանսավորման նպատակով անգրավ վարկերի տրամադրում՝ 15%-ով
o Փաստացի տոկոսադրույքը` 16,08%
o Առաջարկը գործում է գրանցված եկամուտ ունենալու դեպքում:
Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար`
• Բիզնես հաշվի՝ «Ստարտ» եւ «Պլատինում» փաթեթների տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
• Ինտերնետ բանկինգ/Մոբայլ բանկինգ ծառայության տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
• Visa Business, Mastercard Business, Visa Platinum կամ Visa Platinum Digital Business քարտի տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
• Ընկերության 2 ղեկավարին / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Արտաշատ» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Օգոստոսի 23 փ., 107 հասցեում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 09:30 – 17:00:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: