Ծնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրը

Բժիշկ Դիանա Մարտիրոսյանը գրել է․

«Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրը՝ Ավետը։

Այսօր մի ընտանիքում, որի սրտում պատերազմի ցավն ու Ռազմիկի հիշատակը հավերժ ապրում են, կրկին մանկան ճիչ է հնչել… 

Երբեմն կյանքը երկար լռությունից հետո տուն է վերադառնում հենց այսպես՝ մի նոր սրտի բաբախով։ Եվ նրա անունն ասես հենց այս տան համար ընտրված լինի՝ ավետիս նոր կյանքի, վերադարձած լույսի և շարունակվող սիրո մասին։

Անչափ հուզված ու հպարտ եմ, որ եղել եմ փոքրիկ Ավետի՝ այսքան սպասված կյանքի ստեղծման ճանապարհին:

Բարի գալուստ, Ավե՛տ։

Դու իսկապես ամենագեղեցիկ ավետիսն ես…»։

 

Leave a comment