«Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել»․ Արմեն Խաչատրյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ վաղ անցյալում Վահե Հակոբյանը եղել է Սյունիքի մարզպետը, 2018 թվականից հետո էլ` «Հայաստան» դաշինքի պատգամավոր, արմատական ընդդիմադիր: 2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը:
     Ներկայումս ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ Վ.Հակոբյանից բռնագանձելու`
     – 12 անշարժ և շարժական գույք
     – 20 միլիոն 778 հազար դոլար,
     – ակտիվներ:
     Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են:
     Այսօր էլ, հանուն գողացածը պահելու, միավորվում են տեղական և ոչ տեղական օլիգարխիաների ներկայացուցիչներ, ովքեր փորձելու են մեծ գումարներ ծախսելով վերջին ճակատամարտը տալ հայոց պետականության դեմ՝ մի վերջին անգամ հույս փայփայելով, որ կարող են մոլորեցնել կամ խաբել հայ ժողովրդին»:

Leave a comment