Շունը հայտնվել է օլիմպիական մրցուղում ու հատել եզրագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկավազքի մրցաշարում փետրվարի 18-ին անցկացվում է ազատ ոճով թիմային սպրինտը կանանց պայքարում։

Որակավորման փուլի ընթացքում, երբ երկու դահուկորդներ մոտենում էին եզրագծին, մրցուղում շուն է հայտնվում։ Կենդանին մարզիկների պես հատում է եզրագիծը և սկսում հոտոտել մասնակիցներից մեկին։

Շունը նաև հայտնվել է ֆոտոֆինիշի օբյեկտիվում։

Կանանց թիմային սպրինտի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 14։45-ին։

Ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։

Leave a comment