Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Անկարան Գազայի Խաղաղության խորհրդի առաջին նիստում, որը նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ում փետրվարի 19-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Մեր նախարարը նախագահի անունից կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը կկայանա Վաշինգտոնում փետրվարի 19-ին», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրեցին Գազայի հատվածում խաղաղ կարգավորմանը նպաստելու համար ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։