Գինու միջազգային օր․ ինչպե՞ս ճիշտ ընտրել գինի

Գինու միջազգային օր․ ինչպե՞ս ճիշտ ընտրել գինի

Գինու միջազգային օրը հիանալի առիթ է ոչ միայն բացելու սիրելի շիշը, այլև ավելի լավ ծանոթանալու դրա ընտրության և մատուցման մշակույթին։ Այսօր գինին դարձել է ընտանեկան հանդիպումների, փոքր տոնակատարությունների և ջերմ երեկոների մի մասը։ 
Խմիչքները օգտատերերը կարող են ​
ընտրել և պատվիրել առցանց​․ Wildberries-ում ներկայացված է տարբեր երկրների, ոճերի և գնային կարգերի լայն տեսականի։​ 

​​Ե՞րբ են Հայաստանում ամենից հաճախ պատվիրում գինի​ 

​​Wildberries-ի պատվերների վիճակագրությունը ցույց է տալիս գնման արտահայտված սեզոնայնություն։ 
Ամենահաճախ գինին պատվիրում են դեկտեմբերին՝ ամանորյա տոների շրջանում, փետրվարին՝ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ և նոյեմբերին՝ տոնական սեզոնի սկզբին։ 
Ստորև ներկայացված է պատվերների դինամիկան ըստ ամիսների։​
 

 

 

​​Գինին միայն խմիչք չէ​ 

​​Գինու մշակույթը ոչ միայն շշի ընտրությունն է, այլև մատուցման ամբողջ գործընթացը՝ ջերմաստիճան, օդափոխում, համապատասխան սպասք և պահպանում։ Այդ պատճառով գինու հետ միասին օգտատերերը ակտիվորեն պատվիրում են նաև աքսեսուարներ։ 
Wildberries-ի անալիտիկան ցույց է տալիս, որ գինու պարագաների նկատմամբ հետաքրքրությունն աճում է ամբողջ տարվա ընթացքում և անմիջականորեն կապված է սեզոնային սպառման հետ։​
 

​​WB գործընկեր վաճառողի խորհուրդները՝ ինչպես ընտրել գինի​ 

Wildberries-ի հայաստանյան գործընկեր վաճառողը​ նշում է, որ առցանց գինի ընտրելիս պետք է կողմնորոշվել ոչ միայն գնով կամ շշի դիզայնով, այլ առաջին հերթին առիթով և ուտեստով․ սպիտակ գինիները ավելի հարմար են ձկան, ծովամթերքի և թեթև ուտեստների հետ, կարմիրները՝ մսի, մակարոնեղենի և ավելի հագեցած համերի։ Եթե կասկածներ կան, ունիվերսալ տարբերակ է միջին հագեցվածության չոր գինին։ 
Ավելի գիտակցված ընտրության համար բավական է ուշադրություն դարձնել ծագման երկրին, խաղողի տեսակին և քաղցրության մակարդակին․ այս պարամետրերը սովորաբար բավարար են, որպեսզի գնումը հաջող լինի և լրացնի ընթրիքի տպավորությունը։​
 

​​Ինչ աքսեսուարներ են ընտրում օգտատերերը​ 

​​Ձմեռ — պատրաստություն տոներին 
​
​Հունվարին և փետրվարին ամենից հաճախ գնում են ​շշերի փակիչներ​ (+2067%), լցման սարքավորումներ (+238%), բաժակակալներ (+172%) և սառույցի դույլեր (+167%)։​ 

​​Գարուն — տնային ընթրիքներ և նվերներ 
​
​Գարնանը աճում է բաժակների մարկերների (+377%), շշերի սառեցուցիչների (+251%) և ​խմիչքների դեկորատիվ տակառիկների​ (+188%) պահանջարկը։​ 

​​Ամառ — հանդիպումներ և երեկույթներ 
​
​Ամռանը օգտատերերը հաճախ ձեռք են բերում բաժակների մարկերներ (+637%), ​դույլերի և շշերի տակդիրներ​ (+461%), ինչպես նաև սոմելյեի և սառեցման հավաքածուներ։​ 

​​Աշուն — միջոցառումների սեզոնի սկիզբ 
​
​Աշնանը աճում են շշերի տակդիրների (+401%), սառեցուցիչների (+248%) և ​լցման պարագաների​ (+142%) գնումները։​ 

​​Տոնական սեզոն 
​
​Նոյեմբերին կրկին մեծանում է շշերի փակիչների (+378%) և մատուցման պարագաների պահանջարկը, իսկ դեկտեմբերին՝ ​տակառիկների և մատուցման շշերի​։​ 

​​«Wildberries-ում Հայաստանում ալկոհոլի էքսպրես առաքման շնորհիվ պատվերները հասնում են առավելագույնը 4 ժամվա ընթացքում, իսկ առանձին դեպքերում՝ արդեն մեկ ժամում։ Այս պայմանները մրցակցային միջավայր են ստեղծում հայաստանյան վաճառողների համար, իսկ օգտատերերը ստանում են արագ հասանելիություն խմիչքներին»​​, — նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։​ 

​​Արդյունքում գինին օգտատերերի համար այլևս պարզապես խմիչք չէ, այլ հանգստի ամբողջական սցենարի մաս՝ համի ընտրությունից մինչև մատուցման մթնոլորտ։ Առցանց գնումը թույլ է տալիս արագ պատրաստվել ցանկացած առիթի՝ լինի ինքնաբուխ հանդիպում ընկերների հետ, թե նախապես պլանավորված տոնական երեկո։​ 

 

 

Leave a comment