Գինու միջազգային օր․ ինչպե՞ս ճիշտ ընտրել գինի

Գինու միջազգային օր․ ինչպե՞ս ճիշտ ընտրել գինի

Գինու միջազգային օրը հիանալի առիթ է ոչ միայն բացելու սիրելի շիշը, այլև ավելի լավ ծանոթանալու դրա ընտրության և մատուցման մշակույթին։ Այսօր գինին դարձել է ընտանեկան հանդիպումների, փոքր տոնակատարությունների և ջերմ երեկոների մի մասը։ 
Խմիչքները օգտատերերը կարող են 
ընտրել և պատվիրել առցանց․ Wildberries-ում ներկայացված է տարբեր երկրների, ոճերի և գնային կարգերի լայն տեսականի։ 

Ե՞րբ են Հայաստանում ամենից հաճախ պատվիրում գինի 

Wildberries-ի պատվերների վիճակագրությունը ցույց է տալիս գնման արտահայտված սեզոնայնություն։ 
Ամենահաճախ գինին պատվիրում են դեկտեմբերին՝ ամանորյա տոների շրջանում, փետրվարին՝ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ և նոյեմբերին՝ տոնական սեզոնի սկզբին։ 
Ստորև ներկայացված է պատվերների դինամիկան ըստ ամիսների։
 

 

 

Գինին միայն խմիչք չէ 

Գինու մշակույթը ոչ միայն շշի ընտրությունն է, այլև մատուցման ամբողջ գործընթացը՝ ջերմաստիճան, օդափոխում, համապատասխան սպասք և պահպանում։ Այդ պատճառով գինու հետ միասին օգտատերերը ակտիվորեն պատվիրում են նաև աքսեսուարներ։ 
Wildberries-ի անալիտիկան ցույց է տալիս, որ գինու պարագաների նկատմամբ հետաքրքրությունն աճում է ամբողջ տարվա ընթացքում և անմիջականորեն կապված է սեզոնային սպառման հետ։
 

WB գործընկեր վաճառողի խորհուրդները՝ ինչպես ընտրել գինի 

Wildberries-ի հայաստանյան գործընկեր վաճառողը նշում է, որ առցանց գինի ընտրելիս պետք է կողմնորոշվել ոչ միայն գնով կամ շշի դիզայնով, այլ առաջին հերթին առիթով և ուտեստով․ սպիտակ գինիները ավելի հարմար են ձկան, ծովամթերքի և թեթև ուտեստների հետ, կարմիրները՝ մսի, մակարոնեղենի և ավելի հագեցած համերի։ Եթե կասկածներ կան, ունիվերսալ տարբերակ է միջին հագեցվածության չոր գինին։ 
Ավելի գիտակցված ընտրության համար բավական է ուշադրություն դարձնել ծագման երկրին, խաղողի տեսակին և քաղցրության մակարդակին․ այս պարամետրերը սովորաբար բավարար են, որպեսզի գնումը հաջող լինի և լրացնի ընթրիքի տպավորությունը։
 

Ինչ աքսեսուարներ են ընտրում օգտատերերը 

Ձմեռ — պատրաստություն տոներին 
Հունվարին և փետրվարին ամենից հաճախ գնում են շշերի փակիչներ (+2067%), լցման սարքավորումներ (+238%), բաժակակալներ (+172%) և սառույցի դույլեր (+167%)։ 

Գարուն — տնային ընթրիքներ և նվերներ 
Գարնանը աճում է բաժակների մարկերների (+377%), շշերի սառեցուցիչների (+251%) և խմիչքների դեկորատիվ տակառիկների (+188%) պահանջարկը։ 

Ամառ — հանդիպումներ և երեկույթներ 
Ամռանը օգտատերերը հաճախ ձեռք են բերում բաժակների մարկերներ (+637%), դույլերի և շշերի տակդիրներ (+461%), ինչպես նաև սոմելյեի և սառեցման հավաքածուներ։ 

Աշուն — միջոցառումների սեզոնի սկիզբ 
Աշնանը աճում են շշերի տակդիրների (+401%), սառեցուցիչների (+248%) և լցման պարագաների (+142%) գնումները։ 

Տոնական սեզոն 
Նոյեմբերին կրկին մեծանում է շշերի փակիչների (+378%) և մատուցման պարագաների պահանջարկը, իսկ դեկտեմբերին՝ տակառիկների և մատուցման շշերի։ 

«Wildberries-ում Հայաստանում ալկոհոլի էքսպրես առաքման շնորհիվ պատվերները հասնում են առավելագույնը 4 ժամվա ընթացքում, իսկ առանձին դեպքերում՝ արդեն մեկ ժամում։ Այս պայմանները մրցակցային միջավայր են ստեղծում հայաստանյան վաճառողների համար, իսկ օգտատերերը ստանում են արագ հասանելիություն խմիչքներին», — նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։ 

Արդյունքում գինին օգտատերերի համար այլևս պարզապես խմիչք չէ, այլ հանգստի ամբողջական սցենարի մաս՝ համի ընտրությունից մինչև մատուցման մթնոլորտ։ Առցանց գնումը թույլ է տալիս արագ պատրաստվել ցանկացած առիթի՝ լինի ինքնաբուխ հանդիպում ընկերների հետ, թե նախապես պլանավորված տոնական երեկո։ 

 

 

Leave a comment