Ադրբեջանը շարունակում է դեպի Հայաստան և Թուրքիա երկաթուղու կառուցումը

Քաղաքականություն

18.02.2026 | 13:55

«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն (ADY) հաջողությամբ շարունակում է նոր երկաթուղային գծի շինարարությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նախատեսվում է վերակառուցել 194,1 կիլոմետրանոց երկաթուղու երկայնքով կառուցել 10 կայարան և 814 ինժեներական կառույց, այդ թվում՝ 29 կամուրջ և 4 թունել։

Նախագծման և շինարարության առաջին փուլը, որը սկսվել է անցյալ տարվա վերջին, ընդգրկում է Սալամմյալիքը, Օրդուբադը, Ազուն և Ջուլֆան։

Այս երկաթուղային գիծը, որը, ադրբեջանական լրատվամիջոցների բնութագրմամբ, միանում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», կապահովի ինչպես ուղիղ ցամաքային կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այնպես էլ մուտք դեպի թուրքական, հայկական և եվրոպական շուկաներ՝ դառնալով Միջին միջանցքի կարևոր հատված և Օրդուբադում Հայաստանի հետ սահմանին գտնվող TRIPP երթուղուն միացնող նոր տարածաշրջանային տրանսպորտային կապի մաս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment