Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը. ովքեր են ներկա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է ՀԱԵ Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայ առաքելական եկեղեցու Ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոս և եպիսկոպոս, այդ թվում՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություններից։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Մայր Աթոռը:

Նշվում է, որ Գարեգին Բ-ն ժողովականներին իր խոսքն ու պատգամն առցանց է հղել։

Մասնակիցներին իրենց ուղերձը հղել են նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի հայ պատրիարք  Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։

Leave a comment