Փետրվարի 17-ին օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 5 օրերին հանրապետությունում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն։
Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 17-ին օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով, իսկ մի շարք շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա երբևիցե դիտված առավելագույն արժեքները»,-նշվում է հաղորդագրության մեջ։