Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշները տպավորիչ են, սակայն իրական կյանքում պատկերն այլ է։ Ինչո՞ւ առաջին հայացքից տպավորիչ աճի պայմաններում աղքատությունն էականորեն չի նվազել, և ո՞րն է կառավարության տնտեսական քաղաքականության «թույլ օղակը»։
«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը վերլուծում է 2025-ի տնտեսական արդյունքները և բարձրացնում ցավոտ հարցեր.
- Բանկերի գերշահույթներ․ ինչո՞ւ են սակագները բարձրանում, երբ բանկերը ռեկորդային եկամուտներ են գրանցում։
- Շինարարական «գերտաքացում»․ արդարացվա՞ծ է արդյոք շինարարությանը 100 մլրդ դրամի ուղղումը։
- Ժողովրդագրական խնդիրներ․ ինչո՞ւ է ծնելիությունը հասել նվազագույնի։
- Հարկային պոպուլիզմ․ ինչո՞ւ են իշխանության և ընդդիմության առաջարկները շրջանառության հարկի վերաբերյալ անիրատեսական։
The post Պարտքն աճում է տնտեսությունից արագ, դա բացասական է․ զրույց Բագրատ Ասատրյանի հետ appeared first on CIVILNET.