Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում Ռեշտ–Աստարա երկաթուղային գծի նախագծի գործնական իրականացման մեկնարկը կտրվի 2026 թվականի ապրիլի 1-ից։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը՝ Ռուսաստանի և Իրանի առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում։
Նախարարի խոսքով՝ կողմերին հաջողվել է կարգավորել բոլոր վիճահարույց հարցերը, որոնք խոչընդոտում էին նախագծի մեկնարկը։
Նախարարը բարձր է գնահատել շինարարության նախապատրաստական աշխատանքներով զբաղված ոլորտային մասնագետների գործունեությունը։