Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Գյումրիում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 21-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիան ներկայացնող թիմի դեմ՝ բաց երկնքի տակ։ Հանդիպումը կկայանա Գյումրիի Բարեկամության այգում։

Միջոցառումը տեղի կունենա Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։

Հայ-չեխական հոկեյի երեկո անցկացվել է Գյումրիում նաև մեկ տարի առաջ։

«Այս հանդիպումը հոկեյի և ընկերության իսկական տոն է, որն արդեն ունի իր պատմությունը։ Վստահ եմ՝ այս անգամ էլ սպասվում է յուրահատուկ երեկո և վառ էմոցիաներ», – նշել է Արամ Սարգսյանը։

Ընկերական հանդիպման մուտքն ազատ է։

Leave a comment