Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն (EUMA) ունի նոր ղեկավար։ ԵՄ Խորհուրդը փետրվարի 17-ին այս պաշտոնին է նշանակել Սատու Կոյվուին։ Նա փետրվարի 20-ից կփոխարինի Մարկուս Ռիտերին։
Սատու Կոյվուն ֆինլանդացի ավագ ոստիկան է՝ ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային փորձով։ Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում Պաղեստինում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում։ Մինչ EUMA-ի ղեկավար նշանակվելը, աշխատում էր Ֆինլանդիայի Ազգային ոստիկանությունում։
EUMA քաղաքացիական առաքելության հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ հայկական կողմում իրավիճակի դիտարկումն ու հաշվետվությունների պատրաստումն է։ Առաքելության գործող մանդատը գործում է մինչև 2027-ի փետրվարի 19-ը։
Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023-ի փետրվարին։
The post ԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունի appeared first on CIVILNET.