ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընթանում են Իրանի գերագույն առաջնորդի հավանությամբ. Փեզեշքիան

https://arm.sputniknews.ru/20260217/amn-i-het-banakcutjunnern-yntanum-en-irani-geragujn-arajnvordi-havanutjamb-pezeshqian-98916109.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92527016_131:0:1268:853_1920x0_80_0_0_dd0c3efec98c8fee4945377b764b8e2b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, մասուդ փեզեշքիան, այաթոլլա ալի խամենեի, բանակցություն

իրանի իսլամական հանրապետություն, ամն, մասուդ փեզեշքիան, այաթոլլա ալի խամենեի, բանակցություն

Բաժանորդագրվել

Այսօր Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում, տեղի են ունեցել իրանական միջուկային դոսյեյի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն ընթանում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լիակատար հավանության և համակարգման ներքո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Այս բանակցություններն ընթանում են գերագույն առաջնորդի լիակատար համակարգմամբ և հավանությամբ։ Մեր նպատակն է լուծել խնդիրները, այլ ոչ թե պարզապես բանակցել հանուն բանակցությունների: Մենք լրջորեն ձգտում ենք արդյունքի հասնել։ Հուսով ենք, որ բանակցային գործընթացն իսկապես շոշափելի արդյունքի կհանգեցնի», – ասել է Փեզեշքիանը, որի խոսքը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը։

Այսօր Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում, տեղի են ունեցել իրանական միջուկային դոսյեյի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը:

Արաղչին բանակցությունները անվանել է «կառուցողական» և «լուրջ»: Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքներ, որոնցով կաշխատեն հետագա գործարքի վրա։ Առայժմ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կվերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ հնարավոր պայմանավորվածության տեքստերի վրա աշխատելու համար, այնուհետև կփոխանակվեն տեքստերով և ըստ այդմ կորոշեն բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը:

Հիշեցնենք, որ բանակցությունները վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին և պատժամիջոցների վերացման հեռանկարներին: 2018 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և պատժամիջոցների վերսկսումից հետո համաձայնագիրը փաստացի դադարել էր գործել: Հետագա շփումներն ուղղված էին կարգավորման նոր բանաձևի որոնմանը, որը հաշվի կառնի երկու կողմերի շահերը։

Leave a comment