ԱԶԲ և ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկվել են Քաղաքականության վրա հիմնված վարկերի տրամադրման ուղղությունները


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:


ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը բարձր է գնահատել ԱԶԲ և ԶՖԳ հետ համագործակցության շրջանակում արդեն իսկ առկա ձեռքբերումները, և հույս հայտնել, որ կշարունակվի ակտիվ համագործակցությունը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Քաղաքականության վրա հիմնված վարկերի (Policy-Based Loans) տրամադրման և նոր բազմամյա ծրագրային մոտեցման ուղղությունները՝ բազմամյա քաղաքականության աղյուսակի սահմանման, ինչպես նաև 2026 թվականի առաջնահերթ տեխնիկական աջակցության կարիքների հստակեցման նպատակով։


Քննարկման ընթացքում ներկայացվել են հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքները և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կարևորվել է խաղային գործունեության բարելավման ուղղությամբ տրամադրվող աջակցության շարունակականությունը, միջազգային հարկման շրջանակում միասնական հաշվետվողական ստանդարտով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև հարկային և մաքսային համակարգերի բարելավման նպատակով նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։


Ընդգծվել է Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ուղղությունների սահմանումը՝ հատկապես ՊԵԿ հարկային և մաքսային նոր ռազմավարությունների համատեքստում։

Դիտումների քանակ1

Leave a comment