Ես ինքս եմ ինձ համոզել. Թրամփը՝ Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու մասին

Ես ինքս եմ ինձ համոզել. Թրամփը՝ Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է լուրը, թե Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանն են համոզել իրեն հրաժարվել Իրանի վրա հարձակումից։

«Ոչ ոք չի փորձել ինձ համոզել։ Ես ինքս եմ ինձ համոզել»,- լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ Նա հավելել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել այն փաստը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են 800 ձերբակալված ցուցարարների մահապատիժը:

Իրանի շուրջ զարգացումների ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարները: Սերգեյ Լավրովը և Բադր բին Համադալ-Բուսաիդին համաձայնել են՝ չի կարելի թույլ տալ, որ տարածաշրջանում հակամարտություն սկսվի։ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է, որ Իրանում լարվածությունը սրել են արտաքին ուժերը:

Leave a comment