Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 17-ին Ժնևում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ նորություններ չպետք է սպասել, քանի որ աշխատանքները նախատեսվում է շարունակել փետրվարի 18-ին։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չեմ կարծում, որ այսօր որևէ նորության պետք է սպասել, քանի որ, ինչպես գիտեք, վաղը նախատեսվում է շարունակել աշխատանքները։ Այս հարցի վերաբերյալ որևէ հայտարարություն կամ ծրագիր չկա»,- նշել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Ժնև էր ժամանել նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը՝ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար։