Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի հետ բանակցություններից առաջ ԱՄՆ պատվիրակությունը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի հետ, որոնք ամերիկացիներին ներկայացրել են Թեհրանի դիրքորոշումը միջուկային էներգիայի և պատժամիջոցների վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Էսմայիլ Բաղային։
Դիվանագետի խոսքով՝ «Իրանի և ԱՄՆ-ի խորհրդակցությունները ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ այս բանակցությունների փուլը տարբերում են նախորդներից»։