ԱՄՆ-ում մանկական հոկեյի խաղի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել

ԱՄՆ-ում մանկական հոկեյի խաղի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռոդ Այլենդ նահանգի Փոթաքեթ քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ավագ դպրոցի հոկեյի խաղի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ կասկածյալը:

Դենիս Մ. Լինչի սառցե արենայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել է նաև երեք մարդ:

Ոստիկանապետ Թինա Գոնսալվեսի խոսքով՝ կրակողը մահացել է ինքն իրեն հասցված հրազենային վերքից սառցադաշտում կրակ բացելուց մի քանի րոպե անց:

Ռոդ Այլենդ նահանգի Փոթաքեթ քաղաքի ոստիկանապետ Թինա Գոնսալվեսը հայտարարել է, որ կրակոցը կարծես թե դեռահասի կողմից ուղղված հարձակում է եղել, որը, հնարավոր է, սկսվել է կենցաղային վեճի պատճառով:

Զոհերից մեկը մահացել է դեպքի վայրում, իսկ մյուսը՝ ստացած վնասվածքներից տեղի հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Գոնսալվեսը նշել է, որ ևս երեք տուժած հոսպիտալացվել է հրազենային վերքերով և գտնվում է ծանր վիճակում:

Նա չի բացահայտել ո՛չ կրակողի, ո՛չ էլ զոհերի ինքնությունը:

Leave a comment