Թրամփը անուղղակիորեն կմասնակցի Իրան-ԱՄՆ բանակցություններին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թրամփը, պատասխանելով Ժնևում Իրան-ԱՄՆ բանակցություններից իր սպասելիքների մասին հարցին, նշել է, որ դրանց կմասնակցի «անուղղակիորեն»՝ հավելելով. «Կարծում եմ՝ նրանք (իրանցիները) ցանկանում են համաձայնության գալ»։

Խոսելով հնարավոր համաձայնագրի հեռանկարների մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը նպատակաղուղղված է այս անգամ բանակցելու, և կարծիք է հայտնել, որ «նրանք չեն ցանկանում համաձայնության չհասնելու հետևանքները»։

«Այս բանակցությունները շատ կարևոր կլինեն, և մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան»,- հավելել է Թրամփը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի միջուկային բանակցությունները տեղի կունենան այսօր՝ փետրվարի 17-ին, Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ։

Leave a comment