Դատախազությունը պահանջում է բռնագանձումներ անել նաև նախկին պատգամավորին փոխկապակցված անձանցից։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը»,- ասված է հաղորդագրությունում:
Պահանջ է ներկայացվել դատարանին՝ հօգուտ ՀՀ-ի Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դստրերից և Վահե Հակոբյանի ծնողներից բռնագանձել՝
Ըստ դատախազությանը՝ այս ամենը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։