«Վատ փոսալցումը մեզ վրա էլի լավ ասֆալտի գին են հաշվելու». Հրաչյա Խաչատրյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի հարկատուներ:
     Ուրեմն` հիմա ինչ են անում:
     Մեր հարկերից լավ ասֆալտի փողով վատ ասֆալտ են փռել:
     Ձյունը եկել, մաքրել ա: Որ մեր տված փողով լավ ասֆալտը փռեին, ձյունը չէր տանի:
     Աղմուկից խուսափելու համար շտապում են էդ փոսերը լցնել, չնայած որ եղանակը հարմար չի:
     Ինտուիցիաս ինձ հուշում ա, որ էդ` ընդամենը վրեքը խոսակցություն չգալու համար վատ փոսալցումը մեզ վրա էլի լավ ասֆալտի գին են հաշվելու:
     Ու սենց ամեն ձյուն ու անձրեւ գալուց»:

Leave a comment