Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի հարկատուներ:
Ուրեմն` հիմա ինչ են անում:
Մեր հարկերից լավ ասֆալտի փողով վատ ասֆալտ են փռել:
Ձյունը եկել, մաքրել ա: Որ մեր տված փողով լավ ասֆալտը փռեին, ձյունը չէր տանի:
Աղմուկից խուսափելու համար շտապում են էդ փոսերը լցնել, չնայած որ եղանակը հարմար չի:
Ինտուիցիաս ինձ հուշում ա, որ էդ` ընդամենը վրեքը խոսակցություն չգալու համար վատ փոսալցումը մեզ վրա էլի լավ ասֆալտի գին են հաշվելու:
Ու սենց ամեն ձյուն ու անձրեւ գալուց»: