Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է


Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ հրդեհը մեկուսացվել է 17:00-ին։


Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։ 


Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։


Նախնական տվյալներով՝ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

Դիտումների քանակ2

Leave a comment