Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ վիզաների տրամադրման գործընթացում կիրառվում են ստուգման ամենախիստ չափանիշները։
«Մենք ապահովում ենք ԱՄՆ անվտանգությունն ու մեր ներգաղթային համակարգի անխաթար գործունեությունը։ ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացում մենք կիրառում ենք ստուգման ամենախիստ չափանիշները՝ սերտորեն համագործակցելով ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների հետ։ Մենք մշտապես հետևում ենք վիզա ունեցող անձանց գործունեությանը՝ բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու այդ նպատակով օգտագործվող վիզաները»,-նշված է հաղորդսգրության մեջ։