Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ֆեյսբուքյան գրառումները, որոնցով հավաստիացնում են՝ երբեք չեն քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հավատարիմ եմ մնալու այն սկզբունքներին ու արժեքներին, որոնցով առաջնորդվում է մեր ուժը, և այն վստահությանն ու քվեին, որ տվել եք «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Հստակ հայտարարում եմ՝ որպես Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր՝ երբեք ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին։
Իմ մանդատն օգտագործելու եմ Հայաստանի ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու մեր ինքնությունը պաշտպանելու համար։
Մեր սկզբունքները սակարկման ենթակա չեն։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը
Արժանապատի՜վ հայրենակիցներ,
Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին և այն վստահությանն ու քվեներին, որը տվել եք մեր ուժին։
Հստակ և ուղիղ հայտարարում եմ՝ որպես ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ինձ տրված մանդատով Ազգային ժողովում ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ Սահմանադրության նախագծի օգտին:
Դրանով պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու ինքնությունը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես բազմիցս եմ ասել` Ազգային ժողովը դիտարկել ու դիտարկում եմ որպես իմ պայքարի ևս մեկ փուլ: Սա իմ անձնական պայքարն է, որը չի սահմանափակվում ժամանակով: Եվ, հավատարիմ մնալով իմ սկզբունքներին և արժեքներին, հավատամքին և արժեհամակարգին, հայտարարում եմ, որ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈւՄ և ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈւՄ կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագծի օգտին:
Սիրելի հայրենակիցներ, ձեր յուրաքանչյուրիդ ձայնի համար ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւ ԵՄ:
Մռավա սարեն նման պինդ ենք:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը
Կան արժեքներ, որոնց շուրջ բանակցություններ չեն լինում, սկզբունքներ, որոնցից չեն հրաժարվում, և կարմիր գծեր, որոնք չեն հատվում՝ անկախ քաղաքական իրավիճակից, ճնշումներից, գայթակղություններից կամ որևէ շահից։
Ինձ ճանաչողները գիտեն՝ իմ խոսքը չի փոխվում՝ կախված իրավիճակից։ Այն նույնն է լինելու թե՛ այսօր, թե՛ վաղը։ Սիրելի՛ ժողովուրդ, հավատարիմ եմ մնալու ինձ տրված ձեր քվեին՝ ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ Սահմանադրության նախագծի օգտին: Աստված պահապան Հայրենիքիս և Հայ ժողովրդիս։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: