Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ալբանիայում՝ երկրի Անկախության օրը, ոստիկանության հետ բախումների հետևանքով 61 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ATA գործակալությունը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։
Վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը պահանջող ցուցարարները սկսել են քարեր և պիրոտեխնիկական միջոցներ նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Ալբանիայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն ավելի քան 170 օր։
Գնահատեք հոդվածը