Հավատարիմ այդ պատասխանատվությանը` ասում եմ` ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ․ Հայկ Սուքիասյան

 Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալիևի հրահանգը հայ ժողովրդի վզին փաթաթել փորձող Նիկոլ Փաշինյանին ես ասելու ոչինչ չունեմ:
Իմ խոսքն ուղղված է այն հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք իրենց քվեն տվել են Սամվել Կարապետյանին ու նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստանին», որ մեր երկիրն ազատենք պատերազմի ու պարտության սիմվոլ ՔՊ-ից:

Մեզ հավատացած այն հարյուր հազարավորներին եմ ուզում վստահեցնել՝ ինձ հասած այդ մեկ մանդատը, որը տրվել է Հայաստանն Ալիև-Նիկոլ Փաշինյան համագործակցությունից ազատելու համար, ծառայելու է այդ նպատակին:
Այդ մանդատն ինձ տրվել է մեր արժեքները պահպանելու, ալիևյան սահմանադրությունը մերժելու համար, ու այդ նպատակից շեղում չի լինելու:
Հավատարիմ այդ պատասխանատվությանը` ասում եմ` ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ:

Ո՛Չ ալիևյան սահմանադրությանը։
ԱՅՈ՛ անկախ Հայաստանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment