Ի՞նչ է կատարվել Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբում. ձերբակալություններ կա՞ն

Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել Սևան համայնքի ղեկավարի թեկնածու, գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի պետ Արթուր Մելքոնյանին։

MediaHub-ը կապ հաստատեց Մելոքնյանի թիմակիցներից մեկի հետ, ով հայտնեց, որ տեղեկությանը չի տիրապետում և որևէ մեկնաբանություն չի կարող տալ։

Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ Արթուր Մելքոնյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց, որ իրեն բերման ենթարկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment