Հոլիվուդյան դերասան Մեթյու Մակքոնահին կարող է 2028 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես անկախ թեկնածու։
Ինչպես հայտնում է «The Hill»-ը, այս ենթադրությունները ծագել են դերասանի վերջին տեսանյութից, որտեղ նա աջակցել է անկախ թեկնածուներին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ։ Մակքոնահին կարծում է, որ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից անկախ քաղաքական գործիչները կարող են օգնել կամուրջ կառուցել ամերիկացի օրենսդիրների միջև եղած անջրպետի հաղթահարման համար։
Դերասանը կոչ է արել անկախ թեկնածուներին դիտարկել որպես լուրջ մրցակիցներ, այլ ոչ թե պարզապես բողոքողներ։
«The Hill»-ը այս հայտարարությունները համարել է Մակքոնահիի քաղաքական հավակնությունների հնարավոր ազդանշան։
Սակայն դերասանն ինքը դեռ չի հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին։