Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում

Պաշտոնական
Հասարակություն

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում

Տեղեկատվություն․ ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 16․00-ի դրությամբ)

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում։

 

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 3 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

 

Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 148 դիմում, որից 89-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 44 դիմում։ 

 

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 26 անձ։ 

 

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել:

 

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն։

Leave a comment