Եթե չքվեարկենք, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ․ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին

https://arm.sputniknews.ru/20261129/ete-chqvearkenq-patrast-e-hrazharakan-tal-ev-heranal-karapetjany-pashinjanin-109893695.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108776934_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e859b689e94470d1a214532401603196.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ կարապետյան, նիկոլ փաշինյան, սահմանադրություն, հանրաքվե, ընդդիմություն, հայաստան

նարեկ կարապետյան, նիկոլ փաշինյան, սահմանադրություն, հանրաքվե, ընդդիմություն, հայաստան

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հրաժարական կտա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը, եթե ընդդիմությունը չքվեարկի նոր Սահմանադրության օգտին։ Այս հարցը բարձրացրել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում։

Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

«Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին։ Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի. երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ»,– գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում վստահություն էր հայտնել, որ խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի սահմանադրական հանրաքվե անցկացնելու օգտին։

Հարցազրույցի անոնսում (ամբողջական տարբերակը եթերում կլինի այսօր երեկոյան) Փաշինյանը հայտարարել էր նաև, որ ընդդիմությունն Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհի «վերջին խոչընդոտն» է։ Նա վստահեցրել էր, որ Սահմանադրության փոփոխությունից հետո Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման համար նոր պայմաններ չի առաջադրի։

Leave a comment