13:50 29.11.2026 (Թարմացված է: 14:10 29.11.2026)
Բաժանորդագրվել
Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Այսօր երեկոյան և վաղը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Տեղումները պայմանավորված են միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ։
«Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով»,– գրել է նա։
Սուրենյանը զգուշացրել է նաև, որ առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։