https://arm.sputniknews.ru/20261129/spitak-hamajnqum-yntrakhakhtumner-en-ardzanagrvel-tesanjuter-109891792.html
Սպիտակ համայնքում ընտրախախտումներ են արձանագրվել. տեսանյութեր
Սպիտակ համայնքում ընտրախախտումներ են արձանագրվել. տեսանյութեր
Sputnik Արմենիա
Սպիտակ համայնքում ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ։ 29.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-29T11:58+0400
2026-11-29T11:58+0400
2026-11-29T11:58+0400
սպիտակ
ընտրություններ
տիմ ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/07/103188966_0:133:2560:1573_1920x0_80_0_0_cb93dcc0b3e3b3fe554aaf4c53986652.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ անց որոշ համայնքներում լրագրողներն արձանագրել են ընտրախախտումներ։Օրինակ՝ Սպիտակ համայնքի Սարահարթ գյուղի 22/25 ընտրատեղամասում «Armat media»-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է մի տղամարդ փորձում ուղորդել քվեախցիկում գտնվող քաղաքացուն։Նշենք, որ դրանից առաջ այս նույն ընտրատեղամասը հոսանքազրկվել էր, սակայն քվեարկությունը չէր դադարեցվել։ Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը լրագրողներին ասել է, որ քվեարկության ընդհատումն անհնար է։ Նա վստահեցրել է, որ ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պահպանվում է։Տեսանյութ է տարածվել նաև, որում երևում է, թե ինչպես է ընտրատեղամասի մոտ կանգնած ավտոմեքենայից վերահսկվում ընտրողների հոսքը։Նշենք, որ Սպիտակ համայնքում ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ «Բարոյական արժեքները»՝ Համլետ Մազմանյանի գլխավորությամբ, «Ուժեղ Հայաստանը»՝ Արման Ավետիսյանի գլխավորությամբ և «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Քաջայր Նիկողոսյանի ղեկավարությամբ։Ըստ լրատվամիջոցների՝ այս համայնքում ֆավորիտը «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանն է։Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 7 մարզի 12 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 10-ում ընտրություններն անցկացվում են համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։
սպիտակ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/07/103188966_143:0:2418:1706_1920x0_80_0_0_401206f334480cb6a02a45c3df4487fa.jpg.webp
սպիտակ, ընտրություններ, տիմ ընտրություններ
սպիտակ, ընտրություններ, տիմ ընտրություններ
Սպիտակ համայնքում ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ անց որոշ համայնքներում լրագրողներն արձանագրել են ընտրախախտումներ։
Օրինակ՝ Սպիտակ համայնքի Սարահարթ գյուղի 22/25 ընտրատեղամասում «Armat media»-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է մի տղամարդ փորձում ուղորդել քվեախցիկում գտնվող քաղաքացուն։
Նշենք, որ դրանից առաջ այս նույն ընտրատեղամասը հոսանքազրկվել էր, սակայն քվեարկությունը չէր դադարեցվել։ Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը լրագրողներին ասել է, որ քվեարկության ընդհատումն անհնար է։ Նա վստահեցրել է, որ ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պահպանվում է։
Տեսանյութ է տարածվել նաև, որում երևում է, թե ինչպես է ընտրատեղամասի մոտ կանգնած ավտոմեքենայից վերահսկվում ընտրողների հոսքը։
Նշենք, որ Սպիտակ համայնքում ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ «Բարոյական արժեքները»՝ Համլետ Մազմանյանի գլխավորությամբ, «Ուժեղ Հայաստանը»՝ Արման Ավետիսյանի գլխավորությամբ և «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Քաջայր Նիկողոսյանի ղեկավարությամբ։
Ըստ լրատվամիջոցների՝ այս համայնքում ֆավորիտը «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանն է։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 7 մարզի 12 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 10-ում ընտրություններն անցկացվում են համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։