ՏԻՄ ընտրությունները մեկնարկել են 12 համայնքում․ բացվել են բոլոր 317 ընտրատեղամասերը
Այսօր՝ ժամը 08:00-ից, բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։
ՏԻՄ ընտրություններն անցկացվում են 7 մարզի 12 համայնքում՝
📍 Արագածոտնի մարզ՝ Աշտարակ, Ապարան, Արեւուտ, Մեծաձոր։
📍 Արմավիրի մարզ՝ Բաղրամյան, Մեծամոր։
📍 Գեղարքունիքի մարզ՝ Սևան։
📍 Լոռու մարզ՝ Սպիտակ։
📍 Շիրակի մարզ՝ Ամասիա, Աշոցք։
📍 Սյունիքի մարզ՝ Կապան։
📍 Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան։
Ընտրողների գրանցման համար ընտրատեղամասերում կգործեն 522 տեխնիկական սարքավորումներ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 5 դիտորդական առաքելություն և 29 զանգվածային լրատվության միջոց։
Ըստ համայնքների՝ ընտրողների մասնակցության տվյալները ԿԸՀ կայքում կհրապարակվեն ժամը 12:00-ից սկսած՝ երեքժամյա պարբերականությամբ։
ARTEMIS ծրագրի շրջանակում ներգրավված երիտասարդները ԿԸՀ-ի հետ համատեղ իրականացնում են քվեարկության ընթացքի մշտադիտարկում։