https://arm.sputniknews.ru/20261129/hajastani-12-hamajnqum-tim-yntrutjunner-en-3-um-dranq-mrcakcajin-chen-109878279.html
Հայաստանի 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են. 3-ում դրանք մրցակցային չեն
Հայաստանի 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են. 3-ում դրանք մրցակցային չեն
Sputnik Արմենիա
Այս անգամ ընտրությունը մրցակցային չի լինի Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Աշոցք քաղաքներում. այստեղ առաջադրված է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ 29.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-29T08:01+0400
2026-11-29T08:01+0400
2026-11-29T08:01+0400
տիմ ընտրություններ
հայաստան
քվեարկություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108530843_0:67:1280:787_1920x0_80_0_0_65df9ddb62e6e2aa71b8962ab279e0c4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի 7 մարզի 12 համայնքում այսօր կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 10-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով:Ժամը 8։00–ին բոլոր համայնքներում մեկնարկել է քվեարկությունը։ՀՀ Ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական ցուցակներով 12 համայնքի 317 տեղամասում հաշվառված է 233 494 ընտրող։Ամենաշատ ընտրող ունի Աշտարակը՝ 48 860, հաջորդում են Մեծամորը (45 764) և Կապանը (29 253), իսկ ամենաքիչը Մեծաձորում է` 73 ընտրող։Այս անգամ ընտրությունը մրցակցային չի լինի Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Աշոցք քաղաքներում. այստեղ առաջադրված է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։Արմավիրի Բաղրամյան համայնքում համայնքապետի պաշտոնի և ավագանու համար պայքարի մեջ են մտել «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները, որոնք Ապարանում հանդես են գալիս դաշինքնով։Շիրակի Ամասիա համայնքում համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն ՔՊ և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։ Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքում ՏԻՄ ընտրություններին միմիյանց դեմ մրցում են «Շանթ դաշինք» , «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» կուսակցությունները, իսկ Տավուշի Նոյեմբերյան համայնքում` «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։Հիշեցնենք, որ հոկտեմբերին 25–ին ՀՀ 21 համայքներում են կայացել ՏԻՄ ընտրություններ։ Այդ ժամանակ ընտրությունը մրցակցային չի լինի հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան, որոնցում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108530843_72:0:1209:853_1920x0_80_0_0_946ab941f7e038d72379e60f1ea3ad88.jpg.webp
տիմ ընտրություններ, հայաստան, քվեարկություն
տիմ ընտրություններ, հայաստան, քվեարկություն
Այս անգամ ընտրությունը մրցակցային չի լինի Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Աշոցք քաղաքներում. այստեղ առաջադրված է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի 7 մարզի 12 համայնքում այսօր կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 10-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով:
Ժամը 8։00–ին բոլոր համայնքներում մեկնարկել է քվեարկությունը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական ցուցակներով 12 համայնքի 317 տեղամասում հաշվառված է 233 494 ընտրող։
Ամենաշատ ընտրող ունի Աշտարակը՝ 48 860, հաջորդում են Մեծամորը (45 764) և Կապանը (29 253), իսկ ամենաքիչը Մեծաձորում է` 73 ընտրող։
Այս անգամ ընտրությունը մրցակցային չի լինի Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Աշոցք քաղաքներում. այստեղ առաջադրված է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։
Արմավիրի Բաղրամյան համայնքում համայնքապետի պաշտոնի և ավագանու համար պայքարի մեջ են մտել «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները, որոնք Ապարանում հանդես են գալիս դաշինքնով։
Մեծամորում թեժ է լինելու։ Պայքարի մեջ են ՔՊ–ն և ՀՅԴ–ն։ Գեղարքունիքի Սևան քաղաքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 2 կուսակցություն և մեկ դաշինք` «Քաղաքացիական պայմանագիր» և «Միասնական համայնք» կուսակցությունները և «Վստահություն» կուսակցությունների դաշինքը (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական և Ռամկավար ազատական կուսակցություններ)։ Սպիտակում ևս 3 ուժ է ներկայացված` ՔՊ, «Ուժեղ Հայաստան» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։
Շիրակի Ամասիա համայնքում համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն ՔՊ և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։ Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքում ՏԻՄ ընտրություններին միմիյանց դեմ մրցում են «Շանթ դաշինք» , «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» կուսակցությունները, իսկ Տավուշի Նոյեմբերյան համայնքում` «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։