Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում շաբաթ առավոտյան 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսի շրջանի Մանհեթեն Բիչ քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևմուտք։ Օջախը եղել է 12,2 կմ խորության վրա։
Երկրաշարժից հետո մի քանի հետցնցում է գրանցվել։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։