Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում համերգով է հանդես եկել աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ

Նոյեմբերի 27-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով է հանդես եկել աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ՝ Հորդանանի պատմամշակութային կարևորագույն վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում։

Համերգը կայացել է Բոչելիի՝ «Romanza» ալբոմի 30-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության (Romanza 30th Anniversary World Tour) շրջանակում։

Հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությունն առանձնահատուկ գնահատել է Անդրեա Բոչելիի երաժշտական պրոդյուսեր և դիրիժոր Կառլո Բերնինին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Անդրեա Բոչելիի հետ բեմ կբարձրանա նաև դեկտեմբերի 2-ին՝ Աբու Դաբիի հեղինակավոր Etihad Arena-ում։  

Leave a comment