Առաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունում․ Աննա Խաչատրյանը հռչակվել է պատանիների չեմպիոն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին ոսկե մեդալը պարգևել է Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։
Այս մասին հայտնել է կոմիտեն։
«Աննայի համար սա միջազգային հարթակում առաջին մրցելույթն էր։ Նա հանդես եկավ մինչև 55 կգ քաշային կարգում և բարձրացնելով 39 կգ ծանրաձողը՝ հռչակվեց աշխարհի պատանիների չեմպիոն։
Աննայի անձնական մարզիչն է Ժոռա Հովհաննիսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։