https://arm.sputniknews.ru/20261128/germaniajum-rvobvotneri-pvokharen-kendani-khavaraserner-en-kirarelu-hetakhuzutjan-hamar-109870441.html
Գերմանիայում ռոբոտների փոխարեն կենդանի խավարասերներ են կիրառելու հետախուզության համար
Գերմանիայում ռոբոտների փոխարեն կենդանի խավարասերներ են կիրառելու հետախուզության համար
Sputnik Արմենիա
Նման բիոռոբոտների հիմնական առավելությունը թափանցելու ունակությունն է այնտեղ, որտեղ սովորական անօդաչու թռչող սարքերն ու ցամաքային ռոբոտներն անօգուտ են: 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T17:12+0400
2026-11-28T17:12+0400
2026-11-28T17:12+0400
գերմանիա
ռոբոտ
ռոբոտաշինություն
հետախուզություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1c/109865626_0:0:1920:1080_1920x0_80_0_0_58bd7feaa41064a45ce47b26c48fb8e4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի– Sputnik. Խավարասերները կարող են դժվարամատչելիվայրերում այլընտրանք լինել հետախուզական դրոններին: Նման տեխնոլոգիա մշակում է Գերմանիայի Կասել քաղաքից «Swarm Biotactics» ստարտափը՝միջատներին վերածելով հեռակառավարվող բիոռոբոտների։Հետախուզականհամակարգեր մշակողները օգտագործում են մադագասկարյան ուտիճների։ Միջատների մեջքին ամրացված են փոքր չափի էլեկտրոնային «ուսապարկեր», որոնք հագեցած են սենսորներով, կապի միջոցներով և հսկիչներով։Այդ բիոռոբոտներիհիմնական առավելությունը թափանցելու ունակությունն է այնտեղ, որտեղ սովորական անօդաչու թռչող սարքերն ու ցամաքային ռոբոտներն անօգուտ են: Հեռանկարում ծրագրում են ուտիճներին սարքավորել փոքր չափի տեսախցիկներով և օգտագործել շենքերի, փլատակների և այլ դժվարամատչելի օբյեկտների հետազոտման համար:Տեխնոլոգիայով արդեն հետաքրքրվել են գերմանացի զինվորականները։ Ինչպես հայտնում է «Heise» պարբերականը, 2026 թվականի ապրիլին Բունդեսվերը սենսորային սարքավորումներով կառավարվող միջատների փորձարկումներ է անցկացրել։ Իսկ ստարտափից հայտնել են, որ դաշտային փորձարկումներ են անում նաև ԵվրոպայումևԱՄՆ-ում։Մշակողները հույս ունեն, որ բիոռոբոտները պահանջված կլինեն ոչ միայն ռազմական և հատուկ ծառայությունների, այլ նաև փրկարարականստորաբաժանումների կողմից։
գերմանիա
2026
Լուրեր
am_HY
Тараканы-шпионы вместо дронов. В Германии испытывают биороботов для разведки
Sputnik Արմենիա
Тараканы-шпионы вместо дронов. В Германии испытывают биороботов для разведки
2026-11-28T17:12+0400
true
PT0M31S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1c/109865626_480:0:1920:1080_1920x0_80_0_0_7779dcc3e5d8ccf19b2b0e1860e337c1.jpg.webp
գերմանիա, ռոբոտ, ռոբոտաշինություն, հետախուզություն, видео
գերմանիա, ռոբոտ, ռոբոտաշինություն, հետախուզություն, видео
Նման բիոռոբոտների հիմնական առավելությունը թափանցելու ունակությունն է այնտեղ, որտեղ սովորական անօդաչու թռչող սարքերն ու ցամաքային ռոբոտներն անօգուտ են:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի– Sputnik. Խավարասերները կարող են դժվարամատչելիվայրերում այլընտրանք լինել հետախուզական դրոններին: Նման տեխնոլոգիա մշակում է Գերմանիայի Կասել քաղաքից «Swarm Biotactics» ստարտափը՝միջատներին վերածելով հեռակառավարվող բիոռոբոտների։
Հետախուզականհամակարգեր մշակողները օգտագործում են մադագասկարյան ուտիճների։ Միջատների մեջքին ամրացված են փոքր չափի էլեկտրոնային «ուսապարկեր», որոնք հագեցած են սենսորներով, կապի միջոցներով և հսկիչներով։
Ուտիճների շարժման ուղղությունը կարելի է փոխել՝ կիրառելով էլեկտրական ազդակներ, որոնք ազդում են միջատների նյարդային համակարգի վրա։ Ընդ որում, ուտիճների վրա տեղադրված սարքավորումները հավաքում են շրջակա միջավայրի մասին տեղեկությունը և փոխանցում օպերատորին։
Այդ բիոռոբոտներիհիմնական առավելությունը թափանցելու ունակությունն է այնտեղ, որտեղ սովորական անօդաչու թռչող սարքերն ու ցամաքային ռոբոտներն անօգուտ են: Հեռանկարում ծրագրում են ուտիճներին սարքավորել փոքր չափի տեսախցիկներով և օգտագործել շենքերի, փլատակների և այլ դժվարամատչելի օբյեկտների հետազոտման համար:
Տեխնոլոգիայով արդեն հետաքրքրվել են գերմանացի զինվորականները։ Ինչպես հայտնում է «Heise» պարբերականը, 2026 թվականի ապրիլին Բունդեսվերը սենսորային սարքավորումներով կառավարվող միջատների փորձարկումներ է անցկացրել։ Իսկ ստարտափից հայտնել են, որ դաշտային փորձարկումներ են անում նաև ԵվրոպայումևԱՄՆ-ում։
Մշակողները հույս ունեն, որ բիոռոբոտները պահանջված կլինեն ոչ միայն ռազմական և հատուկ ծառայությունների, այլ նաև փրկարարականստորաբաժանումների կողմից։