«Երևի թե խնդիրը նրանից է, որ ՀԷՑ-ը չի ֆինանսավորել Վարչաբենդին»․ Արամ Վարդևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԷՑ-ի առիթով արված հայտարարությունների մասին

«Իմ խորին համոզմամբ՝ այս գործընթացը նաև միտված է ՀԷՑ-ի հնարավոր շուկայական գնի որոշման վրա ազդեցություն ունենալուն։ Հնարավոր ամեն ինչ արվում է, որ ենթադրյալ խախտումներ բացահայտվեն, թե տեսեք՝ ՀԷՑ-ն ինչ վատ վիճակում է, որ կարողանան ՀԷՑ-ի արժեքը նվազեցնել»,- լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ն այնքան պարտքեր է ներգրավել, որ հիմա ազգայնացման գործընթացում մի «Վարչաֆեստի» բյուջեի չափ փող ենք տալու, ամբողջը գնենք, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց փաստաբան Վարդան Ալոյանը։

Այս առիթով ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ասաց․ «Երևի թե խնդիրը նրանից է, որ ՀԷՑ-ը չի ֆինանսավորել Վարչաբենդին։ Այս ամենի բոլոր շերտերը, որ նայենք, Սամվել Կարապետյանը չի աջակցել մեր ինքնության դեմ մղվող պայքարին, հակառակը՝ ասել է, որ պայքարելու է դրա դեմ, որ մեր արժեքները, ինքնությունը, Մայր աթոռին պաշտպանելու է»։

Փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ն այլ երկրների՝ մասնավորապես ադրբեջանական ու թուրքական էլեկտրական ցանցերին է միանալու և հարցին՝ ի՞նչ վտանգներ եք տեսնում այս հարցում, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Երբ մեզ արդեն արտաքին պարտադրանքով նույնիսկ Սահմանադրության փոփոխության հարց են պարտադրում, հարց է առաջանում՝ նույն էլեկտրաէներգիայի ոլորտի հետ կապված իրենց հավակնություններն ի՞նչ ձև են արտահայտվելու, ի՞նչ աստիճան են միջամտելու մեր տնտեսական գործունեությանը։ Դրա հիմքերն ունենք։ Մենք հենց այս պահին ունենք օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածք։ Այդ պայմաններում, երբ մեր ինքնիշխան տարածքից դուրս չեն գալիս ադրբեջանական զինված ուժերը, երբ Բաքվում մեր հայրենակիցների՝ դեռևս պատվիրված դատավարությունները, պատանդի կարգավիճակում պահելը շարունակվում է, դրան զուգահեռ ասում են՝ ուզում ենք, որ ձեր Սահմանադրությունը լինի կապույտ գույնի, երբ մի հատ էլ խոսում ենք էլ համահարթեցման կամ այլ ծրագրերի մասին, մի քիչ վստահության դեֆիցիտ է նկատվում»։

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի և փաստաբան Վարդան Ալոյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment