https://arm.sputniknews.ru/20261128/davit-hambardzumjanin-tshanachel-qaghbantarkjal-5-iravapashtpanneri-nakhadzernutjun-109867794.html
Դավիթ Համբարձումյանին ճանաչել քաղբանտարկյալ. 5 իրավապաշտպանների նախաձեռնություն
Դավիթ Համբարձումյանին ճանաչել քաղբանտարկյալ. 5 իրավապաշտպանների նախաձեռնություն
Sputnik Արմենիա
Ընդգծվում է, որ Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշման մեջ բացահայտորեն առկա է տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի… 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T15:31+0400
2026-11-28T15:31+0400
2026-11-28T15:33+0400
դավիթ համբարձումյան
իրավապաշտպան
կալանք
տիմ ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/15/76061922_0:0:1601:901_1920x0_80_0_0_2406378c43a34dec145dd5c5d14d5eb8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին պետք է ճանաչել որպես քաղբանտարկյալ` հաշվի առնելով դատական իշխանության կողից նրա նկատմամբ դրսևորված տարբերակված մոտեցումը։ Այս մասին հայտարարել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։ «Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ ի վեր ձևավորված իրավակիրառ պրակտիկայից։ Այսինքն` նրա նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում»,–նշված է հաղորդագրության մեջ։Ընդգծվում է, որ քարոզարշավի փուլում գտնվող ՏԻՄ ընտրական գործընթացում Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, ուստի բացահայտորեն առկա է այդ տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի չեզոքացումը։Նոյեմբերի 27–ին հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածուԴավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և նույն օրը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել էր դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Դավիթ Համբարձումյանին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/15/76061922_0:0:1601:1200_1920x0_80_0_0_eee4cf8e602db34c1b168d14ccb3bd6f.jpg.webp
դավիթ համբարձումյան, իրավապաշտպան, կալանք, տիմ ընտրություններ
դավիթ համբարձումյան, իրավապաշտպան, կալանք, տիմ ընտրություններ
Ընդգծվում է, որ Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշման մեջ բացահայտորեն առկա է տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի չեզոքացումը։
«Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ ի վեր ձևավորված իրավակիրառ պրակտիկայից։ Այսինքն` նրա նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ քարոզարշավի փուլում գտնվող ՏԻՄ ընտրական գործընթացում Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, ուստի բացահայտորեն առկա է այդ տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի չեզոքացումը։
«Նշվածը թույլ է տալիս Դավիթ Համբարձումյանին ճանաչել որպես քաղբանտարկյալ՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով նրան վերագրվող արարքի փաստերը։ Հավանական ենք համարում, որ բարձրագույն դատական ատյանի այս որոշումը պայմանավորված է այն իրողությամբ, որ իշխող ուժը մտադիր է նոր սահմանադրությամբ չեղարկել գործող դատավորների անփոփոխելիության սկզբունքը»,–շեշտել են իրավապաշտպանները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել էր դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Դավիթ Համբարձումյանին։