Դավիթ Համբարձումյանին ճանաչել քաղբանտարկյալ. 5 իրավապաշտպանների նախաձեռնություն

https://arm.sputniknews.ru/20261128/davit-hambardzumjanin-tshanachel-qaghbantarkjal-5-iravapashtpanneri-nakhadzernutjun-109867794.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/15/76061922_0:0:1601:1200_1920x0_80_0_0_eee4cf8e602db34c1b168d14ccb3bd6f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դավիթ համբարձումյան, իրավապաշտպան, կալանք, տիմ ընտրություններ

դավիթ համբարձումյան, իրավապաշտպան, կալանք, տիմ ընտրություններ

Բաժանորդագրվել

Ընդգծվում է, որ Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշման մեջ բացահայտորեն առկա է տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի չեզոքացումը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին պետք է ճանաչել որպես քաղբանտարկյալ` հաշվի առնելով դատական իշխանության կողից նրա նկատմամբ դրսևորված տարբերակված մոտեցումը։ Այս մասին հայտարարել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։

«Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ ի վեր ձևավորված իրավակիրառ պրակտիկայից։ Այսինքն` նրա նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ քարոզարշավի փուլում գտնվող ՏԻՄ ընտրական գործընթացում Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, ուստի բացահայտորեն առկա է այդ տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի չեզոքացումը։

«Նշվածը թույլ է տալիս Դավիթ Համբարձումյանին ճանաչել որպես քաղբանտարկյալ՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով նրան վերագրվող արարքի փաստերը։ Հավանական ենք համարում, որ բարձրագույն դատական ատյանի այս որոշումը պայմանավորված է այն իրողությամբ, որ իշխող ուժը մտադիր է նոր սահմանադրությամբ չեղարկել գործող դատավորների անփոփոխելիության սկզբունքը»,–շեշտել են իրավապաշտպանները։

Նոյեմբերի 27–ին հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածուԴավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և նույն օրը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել էր դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Դավիթ Համբարձումյանին։

Leave a comment