https://arm.sputniknews.ru/20260216/rvostvovi-marzum-migrantnerin-argelel-en-ashkhatel-vorpes-vatsharvogh-ev-araqich-98870791.html
Ռոստովի մարզում միգրանտներին արգելել են աշխատել որպես վաճառող և առաքիչ
Ռոստովի մարզում միգրանտներին արգելել են աշխատել որպես վաճառող և առաքիչ
Sputnik Արմենիա
Արգելքը չի վերաբերի Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի քաղաքացիներին: 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T17:07+0400
2026-02-16T17:07+0400
2026-02-16T17:07+0400
ռուսաստան
ռոստովի մարզ
միգրանտ
աշխատանք
առաքիչ
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/67/23356757_0:161:3071:1888_1920x0_80_0_0_ce46e9306aed7f2ff117a987e7d361b0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ռոստովի մարզում աշխատանքային միգրանտներին կարգելվի աշխատել որպես վաճառող և առաքիչ։ Այս մասին հայտնում է RT-ն։Խոսքն այն անձանց մասին է, որոնք Ռուսաստանում են գտնվում աշխատանքային արտոնագրով (պատենտով):Այս արգելքը չի տարածվի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիների վրա։Ավելի վաղ նմանատիպ սահմանափակումներ էին սահմանվել նաև Ղրիմում, Սանկտ Պետերբուրգում և Կուրսկի մարզում։Ռուսաստան մեկնած միգրանտներին հոսթելում տեղավորելու գործով կասկածյալ է ձերբակալվել
ռոստովի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/67/23356757_170:0:2901:2048_1920x0_80_0_0_cedc93b5adb67f5caaab882de899c25c.jpg.webp
ռուսաստան, ռոստովի մարզ, միգրանտ, աշխատանք, առաքիչ, վարորդ
ռուսաստան, ռոստովի մարզ, միգրանտ, աշխատանք, առաքիչ, վարորդ
Արգելքը չի վերաբերի Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի քաղաքացիներին:
«Ապրիլի 1–ից աշխատանքային միգրանտները չեն կարողանա աշխատել ֆիտնես կենտրոններում, մեծածախ կամ մանրածախ վաճառքի ոլորտում (սննդամթերք, ըմպելիք և ծխախոտ), միգրանտները չեն կարողանա նաև առաքիչ, վարորդ և մեքենավար աշխատել։ Մարտի 1-ից օտարերկրացիներին թույլ չեն տա աշխատել նաև թանկարժեք մետաղների արտադրության և փոստային կապի ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։
Խոսքն այն անձանց մասին է, որոնք Ռուսաստանում են գտնվում աշխատանքային արտոնագրով (պատենտով):
Այս արգելքը չի տարածվի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիների վրա։
Ավելի վաղ նմանատիպ սահմանափակումներ էին սահմանվել նաև Ղրիմում, Սանկտ Պետերբուրգում և Կուրսկի մարզում։