shantnews.am ԱՄՆ-ն և Հունգարիան համագործակցության զգալի ներուժ են տեսնում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կան շատ այլ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում, բայց ընդհանուր առմամբ կան շատ, շատ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ», – ասել է Ռուբիոն Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ։