Երևանի Արզումանյան փողոցում կայանված ավտոմեքենա է պայթել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 10։25-ի սահմաններում։ Պայթել է կայանված սպիտակ «Range rover» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Panorama.am-ը:
Ականատեսների փոխանցմամբ՝ պայթյունի ձայնը հնչել է երկու անգամ։ Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։