«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման այս զազրելի ակտը, ինչը հերթական վկայությունն է այն բանի, որ դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի՝ կատարելով Հայաստանում ընդդիմության ինստիտուտը վերացնելու և գրպանային ընդդիմություն ստեղծելու մասին Փաշինյանի հրահանգը։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու պետք է ազգովի տապալել ալիևյան բռնատիրական սահմանադրության կործանարար օրակարգը և թույլ չտալ դատական համակարգի լիակատար ստրկացումը բռնապետական վարչակարգի կողմից։