ՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի դնում. գլխավոր քարտուղար

https://arm.sputniknews.ru/20261128/hapk-y-hajastani-heracman-harc-chi-dnum-glkhavvor-qartughar-109854030.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109173733_143:0:2418:1706_1920x0_80_0_0_1fa83c763ef80b869e0a0a9bbfda79e0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թաալաթբեկ մասադիկով, հայաստան

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թաալաթբեկ մասադիկով, հայաստան

Բաժանորդագրվել

Կազմակերպության վերջին որոշումը հարկադրված քայլ էր։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացման հարց չի դնում։ Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ՀՀ–ն շարունակում է պահպանել կազմակերպության շրջանակում անվտանգության երաշխիքները։ Իսկ Երևանին ձայնի իրավունքից զրկելը ֆինանսական կարգապահության պահանջներով պայմանավորված հարկադրված միջոց էր։

«Կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է, որ երկու տարուց ավելի պարտքի առկայությունը հանգեցնում է ձայնի իրավունքի և քվոտայով նախատեսված պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքի սահմանափակման։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարց չի դրվում, և երկիրը պահպանում է հավաքական անվտանգության երաշխիքները»։

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշում են ընդունել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից և կազմակերպությունում պատասխանատու պաշտոնների համար իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից։ Հանդիպման ընթացքում հաստատվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին որոշումը։ Կանոնադրության համաձայն՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները պարտքն ամբողջությամբ մարելու դեպքում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ սառեցնում է կազմակերպությունում անդամակցությունը։ Դադարեցնելով ՀԱՊԿ բյուջե կատարվող վճարումները՝ Հայաստանը, սակայն, որևէ ակտիվ քայլ չի ձեռնարկել ո՛չ կազմակերպությունից դուրս գալու, ո՛չ էլ, ընդհակառակը, դրա աշխատանքներին մասնակցությունը վերսկսելու ուղղությամբ։

Leave a comment