Օտարերկրյա հեռարձակողների համար սահմանվել են նոր խաղի կանոններ․ ԲՏԱ նախարար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի մարտի 5-ին հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքին, որից հետո շրջանառության մեջ է դրվել նույն օրենքի փոփոխությունների երկրորդ փաթեթը։ Վերջինիս նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, և այն առաջիկայում կներկայացվի ԱԺ երկրորդ ընթերցման։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Փոփոխությունների երկրորդ փաթեթում անդրադարձել ենք նաև եթերի բովանդակությանը, դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը, բռնության, սահմանադրական կարգի տապալման և նմանօրինակ՝ դեռևս քրեական օրենսգրքով պատժելի արարքները հեռուստատեսալսողական բովանդակությամբ հանրությանը մատուցելու պարագայում պատասխանատվության շրջանակ ենք սահմանել թե՛ ցանցային օպերատորների, թե՛ հեռարձակողների համար:

Օտարերկրյա հեռարձակողների պարագայում ՀՀ ներքին քաղաքական կյանքին միջամտության դեպքում սահմանվել են նոր խաղի կանոններ»,-նշել է նա։

Leave a comment